«Կոկա կոլան» աջակցում է հայկական ֆուտբոլին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 29, 2011 16:18

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում  կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Կոկա կոլայի» ֆիրմայի գլխավոր տնօրեն Գևորգ Դանիելյանի մամուլի ասուլիսը: Իսկ շարժառիթն այն է, որ «Կոկա կոլան» աջակցելու է, որպեսզի Հայաստանի հանրակրթական դպրոցներում անցկացվի ֆուտբոլի գավաթային մրցաշար: Հայրապետյանը հայտնեց, որ  շնորհակալ աշխատանք է կատարվելու, քանի որ երեխաները կտրվելու են փողոցից, զբաղմունք են ունենալու: «Կոկա կոլայի» գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ իրենց ֆիրմայի արտադրանքը 125 տարի է գոյություն ունի, իսկ Հայաստանում այն արտադրվում է 15 տարի: Մրցաշարը երկու մասից է: Առաջին փուլը կայացել է ապրիլի 4-26-ին: Իսկ մայիսի 4-ից կսկսվի երկրորդ փուլը: Հայաստանում 400 դպրոցների 3000 դպրոցականներ մասնակցում են մրցաշարին: 32 թիմեր կմասնակցեն եզրափակիչ փուլին: Այդպիսի միջոցառումներ անցկացվում են աշխարհի 100 երկրներում:

Հայրապետյանը վերջում պատասխանեց լրագրողների հարցերին: Դրանք հիմնականում առնչվում էին Հայաստանի և Ռուսաստանի  ազգային հավաքականների երևանյան հանդիպմանը: Ինչպես հայտնի է, ռուս ֆուտբոլասերների մի մասը չէր կարողացել խաղադաշտ մտնել և ներկայումս Ռուսաստանում դժգոհություններ են հնչում: ՀՖՖ նախագահը պարզաբանեց, որ պաշտոնական ոչ մի բողոք չեն ստացել, բացի այդ, անօրինական քայլ չի կատարվել: Ասվեց, որ Հայասատանի հավաքականի ֆուտբոլիստները պարգևատրվել են: Նա նաև խոստավանեց, որ իր սրտովը չէ, որ այդպիսի բան է արվել, քանի որ թիմը չի հաղթել: Իսկ թե մտադի՞ր է կրկին դառնալ ազգային խորհրդարանի պատգամավոր, Հայրապետյանը տեղեկացրեց, որ ինքը կուսակցական է և Հայաստանի ԱԺ պատգամավոր դառնալու հարցը որոշվելու է իր կուսակցությունում: Նա նշեց, որ եթե իր որոշելով լիներ, ինքը դա չէր անի:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply