Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը կդառնան Քեմբրիջի հերցոգ ու հերցոգուհի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 29, 2011 14:15
Վեսթմիսթրյան աբբայությունում այսօր կայանալիք ամուսնական արարողությունից հետո բրիտանական արքայազն Ուիլյամն ու իր սիրելի Քեյթ Միդլթոնը կդառնան Քեմբրիջի հերցոգ ու հերցոգուհի: Ներկայումս արքայազն Ուիլյամը կրում է Ուելսի արքայազնի տիտղոսը, որին նա ծննդյան օրվանից է արժանացել: Նրա ընտրյալը ոչ մի տիտղոս չունի, քանի որ հայտնի ընտանիքից չի սերում: Նա թագավորական ընտանիքի անդամ կհամարվի միայն ամուսնությունից հետո:Ուիլյամի ու Քեյթի ամուսնական արարողությանը ներկա կգտնվի 1900 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
