Երկաթբետոնե պատը ընկել է քաղաքացու վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 29, 2011 13:14

Ապրիլի 28-ին՝ժամը 20.29-ին,  տեղեկատվություն է ստացվել, որ  Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում` նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, 2×6 մ չափերի երկաթբետոնե պատը ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով հենասյան տակից դուրս է բերվել Սպիտակ քաղաքի բնակիչ,1984թ.-ին ծնված Անդրանիկ Ջուլհակյանի  դին և հանձնվել իրավապահ մարմիններին:

Դիտվել է 1314 անգամ:
Print Friendly

Leave a Reply