Լևոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը բավարարվեցին խաղաղ արդյունքով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 18, 2009 12:30

gp_logoՋերմուկում անցկացվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 8-րդ տուրում մեր երկրի երկու մասնակիցներն էլ, հանդես գալով սպիտակ քաղաքարերով, բավարարվեցին խաղաղ արդյունքով: Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Էթյեն Բաքրոյի հետ:

Մրցաշարի առաջատարներն են Վասիլի Իվանչուկը և Պետեր Լեկոն: Այս շախմատիստները վաստակել են 5,5-ական միավոր: Նրանցից կես «քայլով» ետ է մնում Ռուստամ Կասիմջանովը: Արոնյան ունի 4,5, Հակոբյանը` 3 միավոր: Հերթական տուրում Արոնյանի մրցակիցն է Բաքրոն, իսկ Հակոբյանինը` Դմիտրի Յակովենկոն:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply