ԱՄՆ-ում տեղի է ունեցել բանկային տվյալների` պատմության մեջ խոշորագույն գողությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2009 14:58

hackԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Ֆլորիդա նահանգի մի 28-ամյա բնակչի մեղադրանք է առաջադրել հակերության միջոցով գողության համար: Ալբերտ Գոնսալեսը մեղադրվում է հակերության միջոցով համակարգչից 130 միլիոն կրեդիտ քարտի տվյալների գողության մեջ: Գոնսալեսն ունեցել է 2 օգնական, որոնց անունները, սակայն, գաղտնի են պահվում:

Տուժածների թվում են խոշոր ֆինանսական ընկերություններ և առևտրի կենտրոններ:

Հանցագործներն իրենց մտահղացումը սկսել են իրականացնել 2006-ից· իրենց զոհերին ընտրել են «Fortune» ամսագրի հրապարակած 500 ամենահաջողակ ընկերությունների ցուցակից: Նրանք ուսումնասիրել են ընտրված ընկերությունների համակարգչային անվտանգության համակարգը, ապա իրականացրել հակերային հարձակումը:

Գոնսալեսին օրենքով սպասվում է մինչև 25 տարի ազատազրկում և տուգանք` 500 հազար դոլարի չափով:

Մեկ տարի առաջ Գոնսալեսին մեղադրանք էր առաջադրվել ռեստորանային ցանցի համակարգիչը կոտրելու և 40 միլիոն կրեդիտ քարտի տվյալների գողության համար: Այս գործի առնչությամբ դատարանը վճիռ կկայացնի այս տարվա սեպտեմբերին, իսկ 2-րդ` նոր հարուցված քրեական գործի առնչությամբ` 2010-ին:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply