Մահասփյուռ մրրկասյունն ուղղություն է վերցրել դեպի Վաշինգտոն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 29, 2011 12:10
Ավերիչ մրրկասյունը, որ գրոհել է ԱՄՆ-ի վրա, արդեն 300 մարդու մահվան պատճառ է դարձել: Իսկ այժմ այն մոտենում է Վաշինգտոնին: ԱՄՆ օդերևութաբանության ազգային ծառայությունում կարծում են, որ աղետի բերանում կհայտնվեն 21 նահանգ, դրա համար Վաշինգտոնի բնակիչներին խնդրում են` չլքել բնակարանները, իսկ տուրիստներին` հյուրանոցները: Կոլումբիայի շրջանում քամու արագությունը հասնում է 120-180 կմ /ժամ, ինչպես արդեն տուժած նահանգներում (Ալաբամա. Միսսիսիպի, Արքանզաս, Ջորջիա, Վիրջինիա ու Թենեսսի:






Facebook
Tweet This
Email This Post
