Հայաստանի գրողների միության կազմը կհամալրվի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 29, 2011 10:57

Հայաստանի բոլոր տասը մարզերում Հայաստանի գրողների միությունն ունի բաժանմունքներ, բաժանմունք կա նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, միությունն այսօր ունի շուրջ 400 անդամ: «Երկու տարի է արդեն, որ Գրողների միությունում համալրումներ չեն եղել, եւ այս հարցը շուտով լուծում կստանա»,- նշեց նա:

Լ. Անանյանի հավաստմամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննությանն է ներկայացված նոր օրինագիծ, որի հաստատման դեպքում Հայաստանի գրողների միությունը կունենա նոր կանոնադրություն: «Նոր կանոնադրությունը մի շարք փոփոխությոններ կմտցնի Գրողների միության գործունեության մեջ:

Առաջին հերթին սփյուռքահայ գրողները հնարավորություն կունենան ներգրավվելու Հայաստանի գրողների միության կազմում»,- նշեց նա` ավելացնելով, որ գրականության եւ մշակույթի ասպարեզներում Հայաստան-սփյուռք գործող բարիկադը պետք է քանդվի: «Մենք ունենք մեկ գրականություն, մեկ միասնական դաշտ եւ պետք է նույն չափորոշիչներով գնահատենք հայ գրականությունը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս»,- նշեց նա:

Դիտվել է 1919 անգամ:
Print Friendly

Leave a Reply