Միջոցառում`«Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում են» հայերեն» խորագրով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 29, 2011 10:48
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպությունը և hy-AM.org նախաձեռնությունը հրավիրում են մասնակցելու «Ամենատարածված բջջային հեռախոսներն այժմ «հասկանում են» հայերեն» խորագրով միջոցառմանը:
Միջոցառումը տեղի կունենա 2011թ. մայիսի 4-ին, ժ. 14.00 – 16.00 ԿՈՆԳՐԵՍ հյուրանոցի ՊԻԿԱՍՈ սրահում:
Միջոցառման ժամանակ կներկայացվի «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի արդյունքներր: Ծրագիրը, որն իրականացվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի աջակցությամբ և իրականացվել է hy-AM.org նախագծի կողմից, նպատակ էր հետապնդում խթանել ինֆորմացիայի հասանելիությունը հայերեն լեզվով: Այն հնարավորություն է ընձեռում սմարթֆոներում և շարժական այլ սարքերում կարդալ հայերեն վեբ-կայքեր, էլեկտրոնային գրքեր և այլն:
Հայերեն տառատեսակները տեղակայող ծրագրային փաթեթները հասանելի են անվճար ներբեռման և տեղադրման համար http://b.hy-am.org կայքից։
Ստեղծած տառատեսակներն ու լուծումները տարածվում են անվճար, բաց ծրագրային կոդով, ինչի արդյունքում հնարավոր է դառնումոչ միայն դրանց ազատ օգտագործումն ու տարածումը, այլ դրանց հետագա վերամշակումը եւ զարգացումը։
Միջոցառման, հարցերի և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել «Հայերեն լեզվի սատարումը բջջային օպերացիոն համակարգերում» ծրագրի համակարգող Ալեքսեյ Չալաբյանին, Էլ–փոստ: xelgen.am@gmail.com հեռ.` 091 31-27-44 կամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Տեղեկատվական ծրագրերի պատասխանատու Հայկազ Ավետիսյանին` 53-38-62 կամhaykaz@osi.am:






Facebook
Tweet This
Email This Post
