Դոգը ստանձնել է 30 ճտի դաստիարակության գործը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 29, 2011 9:05
Մարմադյուկ անունով գերմանական դոգը ստանձնել է կանադուհի Սյու Պոլի ֆերմայի 30 ճտերի հոգսը: Մեկուկես տարեկան շունը խաղում է թռչունների հետ և նույնիսկ քնում նրանց հետ նույն տարածքում: Պոլի խոսքով, Մարմադյուկը սկսել է շփվել թռչունների հետ դեռևս ձվի մեջ: Նա պատմում է, որ մի քանի շաբաթ առաջ ձվերն ինկուբատորից տուն է բերել ցրտի պատճառով (տաքացնող սարքավորումը փչացել էր), ու տեսել, թե ինչպես է շունը հետաքրքրությամբ հետևում դրանց: Իսկ երբ ճտերը ձվից դուրս են եկել, Մարմադյուկը հերթով բոլորին լիզելով մաքրել է հոգատար մոր պես: Այդ օրվանից նրանք անբաժան են: Բացի ճտերից, շունը հոգ է տանում նաև փոքրիկ այծիկին:






Facebook
Tweet This
Email This Post
