ԱՄՆ-ում պտտահողմի հետևանքով զոհվածների թիվը հասել է 280-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 29, 2011 8:12

Ամերիկյան 6 նահանգներում փոթորիկների ու պտտահողմերի հետևանքով զոհվել է առնվազն
280 մարդ: Ամենաշատ  զոհեր է տվել Ալաբամա նահանգը, որտեղ, նահանգապետ Ռոբերտ Բենթլիի խոսքով, զոհվել է 194 մարդ, մոտ մեկ մլն տնտեսություն էլ հոսանքազրկվել է: Այսօր նախագահ Օբաման անձամբ կայցելի նահանգ ու կգնահատի ավերածությունը: Մինչ այդ Օբաման  Ալաբաման ճանաչել էր աղետի գոտի, ինչը նահանգի իշխանություններին հնարավորություն էր տվել  դաշնային օգնության համար դիմել: Ալաբամայից բացի տուժել են Միսսիսիպի, Թեննեսի, Վիրջինիա, Կենտուկի նահանգները

Դիտվել է 1167 անգամ:
Print Friendly

Leave a Reply