Զարմանալի ու անհավանական դեպք. մարդ-ծառը գրեթե բուժվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2011 22:13

37-ամյա ինդոնեզացի Դեդեն, որին մարմնի վրա առաջացած նորագոյացությունների պատճառով անվանում էին մարդ-ծառ, մի շարք վիրաբուժական օպերացիաներից հետո բարեհաջող վերադարձել է տուն: Նրա մարմնի վրայից հեռացրել են նորագոյացությունների 95%-ը, որոնք խանգարում էին շնչել ու շարժվել: Վերջին 9 ամիսների ընթացքում, որ հոսպիտալացվել էր Արևմտյան Ճավայի գավառական հիվանդանոցում, նրան վիրահատել են 8 անգամ, որոնց ընթացքում հեռացվել է մոտ 6 կգ եղջրացած հյուսվածք: Սակայն դա դեռ բոլորը չէ: Մահմեդական պասից` Ռամադանից  հետո նա պետք է վերադառնա հիվանդանոց` վերջին 300 գրամ գոյացությունը հեռացնելու  նպատակով: Բժիշկներից մեկի հավաստմամբ, Դեդեն բուժվել է 100 %-ով ու նրա կյանքն այսուհետ զգալի կլավանա: Եթե առաջ նա  շատ ու շատ բաներ չէր կարողանում  անել, ապա հիմա կարող է ինքնուրույն ուտել, գրել ու հեռախոսից օգտվել: Գոյացությունները  Դեդեի մաշկի վրա առաջացել են դեռևս 15 տարեկանում: Երբ նա վնասեց ոտքը ու վարակվեց պապիլոմավարակով, նրա մոտ, փաստորեն  հազվադեպ պատահող գենետիկ դեֆեկտ ի հայտ եկավ, որի հետևանքով օրգանիզմն այդ վարակի ակտիվությունը չի կարողանում ճնշել: Շատ փորձագետներ էլ պնդում են, որ վարակի այդ տեսակը փոխանցվում է սեռական ճանապարհով: Ժամանակի ընթացքում  գոյացություններն այնքան գերաճ տվեցին, որ նորմալ կյանքին սկսեցին խանգարել, նրանից կինը հեռացավ: Երկար տարիներ նա աշխատել է այլանդակների շոուում, որ կերակրի ընտանիքին, երեխաներին: Սակայն, նրանով վերջապես  հետաքրքրվեց ամերիկացի բժիշկ Էնթնի Գասպարին Մերիլենդի համալսարանից: Նա հետազոտելով նորագոյացությունը,  եկավ այն եզրակացության, որ դա բավականին տարածված` մարդկային պապիլոմա   վարակն է, որը սովորաբար շատ հաճախ է հանդիպում` գորտնուկ անվանումով: Բացի այդ, Դեդեի մոտ սպիտակ մարմնիկները` լեյկոցիտներն այնքան քիչ էին, որ նույնիսկ բժիշկը կարծեց, թե  Դեդեն  ՁԻԱՀ-ով հիվանդ  է: Սակայն թեսթերով կասկածը հերքվեց:

Դիտվել է 2738 անգամ:
Print Friendly

Leave a Reply