Թաիլանդն ու Կամբոջան պայմանավորվել են հրադադարի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2011 20:43

Թաիլանդի ու Կամբոջայի զինվորական հրամանատարության ներկայացուցչությունը 7 օր տևած կռիվներից հետո   պայմանավորվել է հրադադարի մասին: Այդ օրերի ընթացքում թաիլանդյան կողմը  6 զոհ է տվել, իսկ Կամբոջան` 8  զինվոր: Բացի այդ Թաիլանդի տարածքում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ: Ով է առաջինը կրակ բացել, հայտնի չէ:  Ապրիլի 27-ին նախատեսված  երկու երկրների պաշտպանության  նախարարների խաղաղ բանակցությունները հետաձգվել են: Նրանց գործողություններն արժանացել են միջազգային քննադատության: Այս կոնֆլիկտն արդեն 2011-ում երկրորդն է, առաջինի ժամանակ զոհվել էր 5 մարդ և պատճառն էլ Պրեա Վիխեա վանքի տարածքի պատկանելության  հարցն էր:

Դիտվել է 1192 անգամ:
Print Friendly

Leave a Reply