Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 28, 2011 20:40

Ապրիլի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան  բարեկամական գործընկերության սերտացմամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում արձանագրված դինամիկան լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման համար:

Թինա Քայդանաուն իր հերթին ասաց, Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ:

Հանդիպմանը հանգամանալից զրույց տեղի ունեցավ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի լայն շրջանակի շուրջ:

Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց նաեւ, որ Միացյալ Նահանգները շարունակելու են գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply