ԱՄՆ-ի տարածքում արթնանում է սուպերհրաբուխը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2011 17:05

Ռուս գիտնականների կարծիքով,  ԱՄՆ-ի տարածքում  գտնվող սուպերհրաբխի ժայթքման հետևանքով (վերջերս հրաբխի  ակտիվությունն ուժգնացել է) մոլորակը բնակեցրած շատ ու շատ կենսաբանական տեսակներ կվերանան: Խոսքը «Yellowstone»  կոչված արգելոցի տարածքում գտնվող հրաբխի մասին է, որի ժայթքման հետևանքով Երկրագունդը բնակեցրած հիմնական կենդանատեսակները կվերանան: Ռուս մասնագետները հավատացնում են, որ իրենց ենթադրությունները ոչ միայն  հիմնված են տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության , այլ տվյալ հրաբխի ժայթքման պարբերականության վրա: Այդ հրաբխի վերջին ժայթքումից անցել է 640 հազար տարի, իսկ  խաղաղ շրջանը կազմել է 600 հազար տարի, կարելի է սպասել, որ այն ցանկացած պահի կարող է արթնանալ ու վերացնել աշխարհի կեսը:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply