Կառավարությունը զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռի 17 միաբանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2011 16:01

Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը, հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը, մի խումբ եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռի 17 միաբանի:

Մինչև 2012թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում  է տրվել 38 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի 16 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 8 սանի։

Երկու այլ որոշմամբ տարբեր ժամկետներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել 7 անձի։

Դիտվել է 1603 անգամ:
Print Friendly

Leave a Reply