Ինգուշեթիայում ահաբեկչության զոհերի թիվը ավելացել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 18, 2009 12:15
Ինգուշեթիայի Նազրանիա քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը, վերջին տվյալների համաձայն, հասել է 21-ի, 138 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Զոհվածների թվում կան Իվանովոյի նահանգի ՆԳՆ-ի 2 աշխատակից, որոնք Նազրանիայում գործուղման էին եկել:
«ИТАР-ТАСС»-ը հաղորդում է, որ Ինգուշեթիայի հանրապետական հիվանդանոցում այժմ բուժվում է պայթյունի պատճառով տուժած 38 մարդ, նրանցից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: 33 վիրավոր մարդու էլ երեկ տեղափոխել են Դոնի Ռոստովի, Վլադիկովկասի և Մոսկվայի հիվանդանոցներ:
Ինգուշեթիայում եռօրյա սուգ է հայտարարված: Պատահարի վայրում շարունակվում են ավերակների մաքրման աշխատանքները:
Նազրանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրահանգով պաշտոնից հեռացվել է Ինգուշեթիայի ՆԳ նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
