Չոկո փայ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | April 28, 2011 14:42

Բաղադրությունը խմորի համար

250 գ ալյուր
120 գ կարագ
100 գ շաքարի փոշի
2 ձվի դեղնուց
2 ճ. գդալ սառը կաթ կամ ջուր
1 տուփ վանիլին

Սուֆլեի համար

2 ձվի սպիտակուց
1 ճ. գդալ դոնդող (ժելատին):

Գլազուրի համար`

1 տուփ սև շոկոլադ:

Պատրաստման եղանակը`

Խմորի համար փափկացրած կարագը, շաքարավազը, վանիլինը հարել, այնուհետև ավելացնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի դառնա  համասեռ զանգված: Հետո ավելացնել ձվի դեղնուցները, կարագը և կրկին խառնել: Խմորը լցնել սննդի համար նախատեսված  պոլիէթիլենի մեջ և փաթաթել` տալով երշիկի տեսք: Այնուհետև խմորը դնել սառնարանում, որպեսզի լավ սառչի: Հանելուց հետո կլոր-կլոր կտրատել, դնել ձեթով պատած թավայի մեջ և եփել ջեռոցում (180 աստիճան ջերմաստիճանում, 15 րոպե, նախորոք ջեռոցը տաքացնել):
Սուֆլեի համար ձվի սպիտակուցները լավ հարել, որպեսզի դառնա բեզե:
1 ճ. գդալ  դոնդողը խառնել 1/3 բաժակ սառը ջրի հետ և այդպես թողնել կես ժամ: Այնուհետև եփել կրակի  վրա այնքան, մինչև եռա:
Երբ դոնդողը սառչի, լցնել բեզեի վրա և լավ խառնել, որպեսզի դառնա միասեռ: Իսկ հետո դնել սառնարանում, որ սառչի:
Երբ թխվածքաբլիթները պատրաստ կլինեն, վրան սուֆլե քսել և դնել նորից սառնարանը, սառչելուց հետո հանել սառնարանից և վրան դնել երկրորդ թխվածքաբլիթը:
Գլազուրի համար շոկոլադը հալեցնել գոլորշու վրա: Այնուհետև թխվածքաբլիթները թաթախել գլազուրի մեջ երկու կողմից:
Դնել սառնարանում, որ սառչի, այնուհետև մատուցել:

Դիտվել է 3197 անգամ:
Print Friendly

Leave a Reply