Մարդու իրավունքները, սևամորթը և Ամերիկան

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | May 1, 2011 15:00

Նյու Յորքի օդանավակայանում եմ. հիշեցի Երևանի շուկաները: Մեր օդանավակայանը ավելի բարվոք վիճակում է, չհաշված թերությունները, hամենայն դեպս, մեր սպասարկողներն ավելի սիրալիր են:

Այլ կերպ ասած, սերվիսի հայրենիք համարվող Ամերիկան  սերվիս չուներ այնպիսի ենթակառուցվածքում, ինչպիսին է օդանավակայանը (service – ծառայություն, բառ, որ սիրում է ասել մեր վարչապետը և ուզում է ամեն ինստիտուտ դարձնել service մատուցող): Ի վերջո, այն ԱՄՆ այցելողի համար առաջին պատկերացումն է տալիս երկրի մասին: Իսկ իմ պատկերացումը ԱՄՆ-ի մասին համադրվում է կոնֆլիկտածին ու թափթփված հատկությունների: Էլ չեմ խոսում «ծանոթի սկզբունքի» մասին, որ այնքան ատում ենք հայկական իրականությունում:

Սևամորթ աշխատակիցը, որ ուղղորդում էր հերթերը, մեծ խանդավառությամբ արագացնում էր իր ազգակից սևամորթների գործերը` նրանց հերթից առաջ գցելով:  Չեմ ուզում արդարացնել նրանց` այդօրինակ քայլերը որակելով որպես ԱՄՆ-ում պատմականորեն ճնշված լինելու հոգեբանական ազատագրության ձևեր, քանի որ, ինչպես հենց ամերիկացիներն են ասում` I don’t care (ինձ չի հետաքրքրում):

Ինձ հետաքրքրում է վերջնական արդյունքը, իսկ այդ արդյունքում ոտնահարվեց իմ` որպես հերթի կանգնածի իրավունքը, այսինքն` այն իրավունքը, որի մասին խոսում են ամերիկացի պաշտոնյաները ողջ աշխարհում: Կուզենայի հարցնել Մարտին Լյութեր Քինգին, թե իր ազգի այսօրինակ վեհացումն ու բարձրացո՞ւմն էր ուզում տեսնել:

Հասա Վաշինգտոն. բնավ չկամենալով գույները խտացնել,  չեմ կարող չնշել, որ ամերիկացի օդաչուները պրոֆեսիոնալիզմով իսկապես չեն հասնի մեր հայ օդաչուներին. վայրէջք կատարել չգիտեն. կարճատև երկրաշարժ է տեղի ունենում, մինչև որ ինքնաթիռը կանգնում է: Ինչպես ասում են, այստեղ ծափերն ավելորդ են:

Թեև Վաշինգտոն քաղաքում (ոչ օդանավակայանում) ամեն ինչ փոքր-ինչ այլ է, բայց սոցիալական մշակույթի ոլորտում կրկին նույն անկատար վիճակն է: Ծխախոտի մնացորդները նետված են ամենուր` փողոցում ու մայթերին, մինչդեռ գրեթե յուրաքանչյուր 20 քայլը մեկ աղբաման կա: Ցավալի է, որ այսպիսի մայրաքաղաք ունեցող ԱՄՆ-ն պետք է ճանաչի մաքուր Ստեփանակերտ ունեցող Արցախը:

Չեմ խոսում նաև փողոցն անկարգ անցնող ամերիկացիների մասին, երբ կարմիր լույսը անցորդների համար րոպեն մեկ վառվում է, իսկ անցումներ կարող ես գտնել կրկին` յուրաքանչյուր 20 քայլը մեկ:

«Մեծ օֆիս» համարվող այս քաղաքում  չի երևում այն բիզնես կյանքը, որ թվում էր` պետք չափազանց արագ լիներ: Բյուրոկրատիա` բառի բուն իմաստով, այսինքն` «գրասենյակային իշխանություն» (ֆրանսերեն` bureaucratie –  bureau գրասենյակ + kratia իշխանություն):

Այդուամենայնիվ, հարաբերական լռությունը խախտում են ոստիկանության ավտոմեքենայի պարբերաբար լսվող ազդանշանները, որոնք թերևս գուժում են ինչ-որ դեպքի մասին:

Մտածում ես` ինչու այսչափ զարգացած, քաղաքակիրթ ու հանդարտ կյանքով ապրող քաղաքում այդքան դեպքեր պետք է լինեն: Կամ միգուցե ամերիկացինե՞րն են հաճախ  ոստիկանություն զանգում` անկախ դեպքի լրջությունից: Երկրորդ տարբերակն ավելի իրատեսական է թվում, քանի որ ինքս մի դեպքի ականատես եղա այսօր:

McDonald-ում էի, որ իսպանացիներն են աշխատացնում: Լսեցի` ինչպես սևամորթ երկու կանանցից մեկը կանչեց մատուցողին և բողոքեց ինչ-որ մի կնոջ դեմ, թե «նա միշտ մեզ է նայում»: «Այ քեզ բան,- մտածեցի,- հետո՞ ինչ»: Մատուցողն ասաց, որ միգուցե սխալ է թվացել,  որ ամեն ինչ նորմալ է, իսկ սևամորթ կինը շարունակեց և պահանջեց մենեջերին հանդիպել: Եկավ մենեջերը և նույնն ասաց նաև նրան: Մենեջերը ներողամտություն հայցեց և ասաց, որ եթե շարունակվի,  ոստիկանություն կկանչեն:

Սկսեցի նայել այդ կնոջը, որ եվրոպական արտաքին ուներ. փորձեցի հասկանալ, թե այդ ինչպես է նայում խեղճ եվրոպացին այս կանանց, և ոչ մի արտառոց բան չտեսա: Ամեն դեպքում, արագ ավարտելով ճաշս, դուրս եկա կոնֆլիկտածին այդ վայրից` ենթադրելով, որ այս անգամ էլ եվրոպացին կասի` թե ես եմ իրեն նայում, ու ոստիկան կկանչի:

Ակնհայտ է , որ անգամ այս զարգացած քաղաքում սևամորթները հոգեբանական խնդիրներ ունեն ու անհասկանալի ձևով ուզում են պայքարել իրենք էլ չգիտեն` ինչ իրավունքի համար. որ նայել են իրենց վրա՞, որ հերթ են կանգնած ինչպես բոլո՞րը, որ կետչուպը տալիս չժպտացի՞ն: Զվարճալի չէ, տարօրինակ է կամ ցավալի: Բայց որ դրությունն ամերիկյան սոցիումում ներքին լարվածություն ունի, կարելի է նկատել:

Ամերիկացիները թերևս լարված են ապրում, որովհետև այնքան շատ իրավունքներ ու ազատություններ են հրապարակել, որ չեն կողմնորոշվում` որ դեպքում ինչպես պայքարել այդ իրավունքի համար, կամ թե որ իրավունքի համար են պայքարում, չեն կողմնորոշվում` ինչքանով են ազատ, թե որն է իրենց ազատության սահմանը, կամ արդյոք անազա՞տ են:

Սա հիշեցնում է մի քաոս, որ արտաքուստ, թվում է, կարգավորված է:

Ակնհայտ է, որ օրենսդրությունը բնավ բավարար չէ օրենքների կատարման համար, իսկ օրենքները միմյանց ոչ թե պետք է հակադարձեն ու խանգարեն, այլ փոխլրացնեն:

Ամերիկայում բոլորը փորձում են փոխլրացնել միմյանց`  շարունակ ասելով «thank you» (շնորհակալություն), կամ սկզբից` «sorry» (ներողություն), բայց մտավախություն կա, որ քաղաքակրթության այդ տարրերն այնքան են կիրառվել, որ սպառել են իրենց և սխալ կիրառում կարող են գտնել. ասենք` բարևի փոխարեն «thank you»: Եվ դա բնական կհամարվեր, քանի որ ինչ-որ բանի տենդի կամ լարվածության պայմաններում գործողությունների սխալ կիրառման բարձր ռիսկ միշտ կա:

Անկախ այն հանգամանքից` սկզբում կամ   քեզնից հետո ինչ են ասում, երեսիդ  ասում են` Ձեզ: Ճաշակի հարց է. ուզում եք ապրել ասող ամերիկացու, չասող ամերիկացու,  թե՞ մտքում հայհոյող հայի հետ: Ճաշակի հարց է նաև Ամերիկան. հենց դրանով է այն գուցե հետաքրքիր: Այսինքն` յուրաքանչյուր այցելու յուրովի կմեկնաբանի այն:

Թերևս արդարացնելով սեփական մեկնաբանությունս, ինչպես ասում է ճաշակով նովելիստ Ջեյմս Բոլդուինը (և ես համակարծիք եմ), վերաձևակերպում եմ. «Ես, այնուամենայնիվ, սիրում եմ Ամերիկան և հենց այդ պատճառով էլ շարունակ քննադատում եմ այն»:

Դիտվել է 1990 անգամ:
Print Friendly

Leave a Reply