Քաբուլում կրակ են բացել նախագահական նստավայրի ուղղությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 18, 2009 11:24

qabul1Այսօր առավոտյան Քաբուլում կրակահերթի են ենթարկել նախագահի նստավայրը և ոստիկանության գրասենյակը: Նախնական տվյալներով զոհեր և տուժածներ չկան: Ոստիկանությունը ահաբեկչական գործողությունը կապում է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Պահպանողական թալիբները մի քանի անգամ հայտարարել են, որ խոչընդոտելու են նախագահական ընտրությունները: Հատուկ ծառայությունները կանխատեսում են նոր հարձակումներ:

Նախընտրական քարոզարշավը Աֆղանստանում ավարտվել է այս գիշեր: Նախագահության 5 թեկնածուներ հրաժարվել են հետագա պայքարից հօգուտ գործող նախագահ Համիդ Քարզայի: Այժմ քվեաթերթիկներում ընդգրկված է 31 թեկնածուի անուն: Քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի` օգոստոսի 20-ին: Մինչ այդ ցանկացած քարոզչություն արգելված է:

Ընտրություններում ֆավորիտ է համարվում Համիդ Քարզայը: Նրա հետ կարող է մրցակցել ԱԳ նախարարը, որը հարցումների համաձայն միայն մի քանի տոկոսով է զիջում Քարզային: Բացի այդ, ինչպես հաղորդում է «Вести»-ն, վերջին մի քանի օրերին Քարզայը կորցրել է իգական սեռի ընտրազանգվածի մի մասը· պատճառը ընդունած օրինագիծն է, ըստ որի տղամարդիկ կարող են իրենց կանանց զրկել ֆինանսական միջոցներից, եթե նրանք չեն կատարում ամուսնական պարտականությունները: Կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններն անմիջապես իրենց բողոքն ուղղեցին նոր օրինագծի դեմ, սակայն եղան նաև այս օրինագծի կողմնակիցներ:

Դիտվել է 1110 անգամ:
Print Friendly

Leave a Reply