Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել գլխավորել Լիբիայի դեմ պատերազմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2011 14:02

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջոն Մաքքեյնը «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում հայտարարել է, որ լիբիական պատերազմի ընթացքը փոխելու համար ՆԱՏՕ-ի օպերացիայի հրամանատարությունը պետք է ստանձնի ԱՄՆ-ն: Նրա խոսքով`  դաշինքի 28 երկրներից ընդամենը 6-ն է մասնակցում ռազմական գործողություններին, ընդ որում, այդ վեցն էլ  ի վիճակի չեն  անհրաժեշտ հզորություններով ապահովել: «Միայն ԱՄՆ-ն է, որ ունի նման սարքավորում, ինչպես օրինակ`AC-130 և A-10 ինքնաթիռներն են»,-  արձանագրել է սենատորը`հավելելով, որ ամերիկյան օդային ողջ հզորությունը կիրառելով միայն կարող են հասնել Քադաֆիի վարչակարգի տապալման:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply