Աշխարհի ամենահարուստ 5 ղեկավարները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 28, 2011 13:50Մոլորակի ամենահարուստ ղեկավարները` վերջից սկսած.
5. Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայդ ան-Նախյան. 2009-ի հունիսի դրությամբ, նրա կարողությունը հաշվվում էր 18 մլրդ դոլար: Նա ծնվել է 1948-ի հունվարի 25-ին: Որպես Աբու Դաբիի էմիր, երկրի տնտեսական տենդնեցները փոխելու քաղաքականության` երկիրը նավթային գավառից տուրիստական համաշխարհային կենտրոնի վերածելու ջատագով է: Նրա շնորհիվ է, որ այսօր Աբու-Դաբին տուրիստների համար գեղատեսիլ վայր է դարձել:
4.Հնդկաստանի նախագահ Սոնյա Գանդիի կարողությունը 2009-ի դրությամբ կազմում էր 18,66 մլրդ դոլար: Սոնյա Գանդին մեծ ավանդ ունի երկրի
տնտեսության ու քաղաքականության ասպարեզում կատարված փոփոխություններում: Նրա ջանքերի շնորհիվ Հնդկաստանը երրորդ աշխարհի երկրի կարգավիճակից այսօր դարձել է աշխարհի պրոգրեսիվ զարգացող երկիր:
3.Սուլթան Բրունեա Հասանալ Բոլկիյախի կարողությունը 2009-ին հաշվվում էր 20 մլրդ դոլար: Նա ղեկավարում է Բրունեմը 1967-ի հոկտեմբերի 4-ից: Նրա ղեկավարման օրոք Բրունեյը կայուն զարգացում է ապրում:
2.Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլա բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի կարողությունը հաշվվում է 21 մլրդ
դոլար: Նա Սաուդյան Արաբիայի թագավորն է 2005-ի օգոստոսի 1-ից: Որպես աշխարհի նավթային պաշարներ ունեցող 4 –րդ երկրի ղեկավար, նա լիիրավ զբաղեցնում է ամենահարուստ առաջնորդների ցուցակի 2-րդ հորիզոնականը:
1.Թաիլանդի թագավոր Պ
ումիպոն Ադուլյադետը Թաիլանդը կառավարող Չակրի դինաստիայի թվով 9-դ թագավորն է: 2009-ի հունիսի տվյալներով, նրա կարողությունը հաշվվում է 30 մլրդ դոլար: Նա մոլորակի ամենահարուստ առաջնորդն է: Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ նա երկիրը ղեկավարում է 1946-ից:






Facebook
Tweet This
Email This Post
