Ծեծել է երթուղայինի վարորդը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2011 13:41

Ապրիլի 25-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա Սարգիս Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ  81 երթուղային տաքսու վարորդը Սասունցի Դավթի հրապարակի մոտակայքում ծեծի է ենթարկել իրեն և պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ապրիլի 26-ին, ժամը 14.30-ին,  պարզվել է, որ Սարգիս Մ.-ին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել է 29-ամյա  Արմեն Ս.-ն:

Կատարվում է քննություն:

Դիտվել է 996 անգամ:
Print Friendly

Leave a Reply