Ժոզե Մոուրինյոն հույսը կտրել է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | April 28, 2011 13:46
Մադրիդում կայացած ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» 2:0 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ:Մեսին միայնակ վճռեց հանդիպման ելքը` 76-րդ և 87-րդ րոպեներին գնդակներ խփելով Կասիլիասի պաշտպանած դարպասը: Ընդմիջման գնալիս տեղի ունեցած երկու թիմերի ընդհարումից հետո կարմիր քարտի արժանացավ «Բարսելոնայի» ներկայացուցիչ Պինտոն, իսկ 61-րդ րոպեին կոպիտ խաղի համար հեռացվեց «Ռեալի» պաշտպան Պեպեն, ապա նաև այդ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս տեղ զբաղեցրեց տրիբունայում: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին: Ի դեպ, «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Ռեալն» արդեն դուրս է մնացել պայքարից: Նա նշել է, որ եթե չլիներ Պեպեի հեռացումը, հանդիպումը կավարտվեր 0:0 հաշվով, իսկ հաջորդ շաբաթ Բարսելոնայում «Ռեալը» խաղալու է իր պատվի համար:






Facebook
Tweet This
Email This Post
