Ռուսական ՀԷԿ-ում վթարի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 18, 2009 10:38

hek11Ռուսաստանի հզորագույն հիդրոէլեկտրակայաններից մեկում` «Սայանո-Շուշենյան» ՀԷԿ-ում, երեկ առավոտյան տեղի ունեցած վթարի պատճառով զոհերի թիվը հասել է 12-ի: Եվս 64 մարդ համարվում է անհետ կորած:

Արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգունը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ անցած գիշեր տարհանված մարդկանց թվաքանակը տասն անգամ կրկնապատկվել է: Նա նշել է նաև, որ ողջ օրվա ընթացքում հնարավոր է տարհանել ևս 1.000 մարդու: Այս մասին հաղորդում է «vesti.ru»-ն:

Առայժմ հայտնի չէ, թե վթարի պահին քանի մարդ է կայանում գտնվել: Շարունակվում են որոնողական աշխատանքները:

Վթարի հետևանքով 2-րդ հիդրոագրեգատային կայանում փուլ էր եկել պատը, ջրասույզ էր եղել սարքավորումների սրահը:

Այժմ կայանի աշխատանքները դադարեցվել են: Մասնագետներն ասում են, որ Ենիսեյի հոսանքից ներքև և ՀԷԿ-ին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչներին վտանգ չի սպառնում: Ականատեսների վկայությունների համաձայն, մոտակա գյուղերի` մասնավորապես Չերեմուշկայի, Մինուսինսկի, Շուշենսկի բնակիչները լքում են իրենց տները, ոմանք էլ գնում են բենզին և առաջին անհրաժեշտության պարագաներ:

hek211Վթարի գոտում` Ենիսեյի վրա, ի հայտ էին եկել խոշոր յուղային հետքեր: Յուղը արտահոսել էր վնասված ագրեգատներից մեկից:

Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: Նախնական տվյալներով` վթարի պատճառ կարող էր դառնալ ջրամբարներում ճնշման կտրուկ տատանումը:

«Սայանո-Շուշենյան» ՀԷԿ-ը տեղակայված է Ենիսեյ գետի ափին: Այն աշխարհի խոշորագույն էլեկտրակայաններից է, ունի 10 հիդրոագրեգատ` յուրաքանչյուրը 640 մեգավատտ հզորությամբ:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply