Ամերիկյան բանակը հեռանում է Իրաքի քաղաքներից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 3, 2009 17:27

odernoԻրաքում ամերիկյան բանակի հրամանատարը հայտարարել է, որ մինչև ընթացիկ ամսվա վերջն իր երկրի ուժերը կհեռանան Իրաքի քաղաքներից: «Կարծում եմ` արդեն ժամանակն է, որ մենք դուրս գանք քաղաքներից: Մարդիկ պետք է հասկանան, որ մենք մեր տված խոստման տերն ենք»,-հայտարարել է Ռեյ Օդերնոն` «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում: Ամերիկացի գեներալը, սակայն, նշել է, որ այդ գործընթացը հնարավոր է ձգձգվի Մուսուլ քաղաքում, որովհետև այնտեղ «Ալ-քաիդա» ահաբեկչական ցանցն ու այլ զինյալ խմբեր դեռևս շարունակվում են հարձակումները: 2009-ի հունվարին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր «իրաքյան քաղաքականության» նոր ռազմավարության շրջանակում հայտարարել էր, որ մինչև 2010 թ-ի օգոստոսը ամերիկյան ուժերը վերջնականապես կհեռանան Իրաքից:

Al-Jazeera

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply