Առջևում` Թուրքիայի ներկայացուցիչների հետ խաղն է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2011 13:13

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը առաջին հաղթանակը տոնեց Աստանայում անցկացվող «Ղազախստանի Նախագահի Գավաթի» ֆուտբոլի մրցաշարում: Նախորդ օրը Վրաստանի հավաքականից 3:5 հաշվով կրած պարտությունից հետո, մեր տղաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին Ուկրաինայի ընտրանու դարպասը` 2:0: 7-րդ րոպեին աչքի ընկավ Վարդան Բակալյանը, իսկ 28-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Արամայիս Քյոսայանը:
Մեր խմբի մյուս հանդիպումը` Թուրքիա-Վրաստան, ավարտվել է թուրք ֆուտբոլիստների հաղթանակով 2:1 հաշվով: Խմբի բոլոր թիմերը երկուական հանդիպումից հետո վաստակել են երկուական միավոր:
Խմբում վերջին հանդիպումը Հայաստանի  հավաքականը կանցկացնի ապրիլի 29-ին` Թուրքիայի ընտրանիի հետ:

Դիտվել է 844 անգամ:
Print Friendly

Leave a Reply