40-ամյա տղամարդուն ձերբակալել են հեռախոսային մալուխներ գողանալու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 28, 2011 12:59
Ապրիլի 27-ին, ժամը 04.20-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ միացել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատկանող Վարդաշեն-Մուշական հատվածի հեռախոսամալուխի ազդանշանային սարքը:
Մեկնած օպերատիվ խումբը Մուշական թաղամասի 5-րդ փողոցից, հեռախոսային մալուխներ գողանալու կասկածանքով, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ բերման է ենթարկել նախկինում դատապարտված, 40-ամյա Մանուկ Մ.-ին:
Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ին պատճառված նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:






Facebook
Tweet This
Email This Post
