Հրդեհ «Պոլիմերտրուբ» գործարանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2011 12:43

Ապրիլի 28-ին ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` «Պոլիմերտրուբ» գործարանի տարածքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 06.50-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ:

Այնուհետու դեպքի վայր են մեկնել եւս երկու մարտական հաշվարկ եւ Փրկարար ուժերի վարչության  հրդեհաշիջման շտաբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.17-ին, մարվել` 07.25-ին:

Գործարանի պոլիէթիլենային արտադրամասի տարածքում այրվել է հոսքագիծ` 500 քմ. մակերեսով:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply