48-ամյա վանաձորցին ընկել է փոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 28, 2011 12:39

Ապրիլի 27-ին ժամը 23.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում` նորակառույց շենքի հիմքի համար փորված փոսն է ընկել քաղաքացի, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատ:

Փրկարարների ուժերով 4 մետր խորությամբ փոսից դուրս է բերվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1963թ. ծնված Արտակ Աբովյանը, որը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Ըստ հերթապահ բժշկի` Ա.Աբովյանի առողջական վիճակը բավարար է:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply