Լավ նախաձեռնության արձագանքը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 28, 2011 12:41

Երևանի Ճարտարագիտական համալսարանի «Պոլիտեխնիկ» մարզական ակումբի նախաձեռնությամբ  կազմակերպվել էր հանդբոլիստների մրցաշար: Գլխավոր մրցավարի պարտականությունը ստանձնել էր ճարտարգիտական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, Հայաստանի հանդբոլիստուհիների հավաքականի առաջատար խաղացող Արմինե Անտոնյանը: «Պոլիտեխնիկ» ակումբի հանդբոլիստներից բացի, մասնակցեցին ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի, Երևանի պետական համալսարանի, Երևանի տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները:

Առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, առաջին տեղը գրավեց  ՖԻՄԱ-ն` 6 միավոր: Հաջորդ հորիզոնականները զբաղեցրին «Պոլիտեխնիկը» (4), ԵՊՀ (2), Երևանի տնտեսագիտական համալսարանի (0) հավաքականները:

Ահա, թե ինչպիսի հաշիվներ գրանցվեցին հանդիպումներում. ՖԻՄԱ-«Պոլիտեխնիկ»` 31:17, ՖԻՄԱ-ԵՊՀ` 32:22, ՖԻՄԱ- Երևանի տնտեսագիտական համալսարան` 34:15, «Պոլիտեխնիկ»-ԵՊՀ` 31:30, «Պոլիտեխնիկ»-Երևանի տնտեսագիտական համալսարան` 24:15, ԵՊՀ-Երևանի տնտեսագիտական համալսարան`27:21:

Նախաձեռնությունը լավ արձագանք գտավ: Որոշվեց, որ, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի աջակցությամբ մեր երկրի ուսանողական մարզական խաղերի ծրագրով մինչև հոկտեմբերին անցկացվելիք հանդբոլի մրցաշարը, բուհական ուսանողական մարզական ամեն ակումբ կազմակերպի իր բաց առաջնությունը, որին կմասնակցեն նաև մյուս բուհերի թիմերը:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply