Սպիտակ տունը ցրել է Օբամայի ծննդավայրի մասին կասկածները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 28, 2011 11:47ԱՄՆ նախագահի գրասենյակը ներկայացրել է Բարաք Օբամայի ծննդյան վկայականի
պատճենը: Փաստաթղթի համաձայն` ԱՄՆ նախագահը ծնվել է Հավայան կղզիներում: Ծննդյան վկայականի տեղեկությունները հրապարակելուն դրդել են նախագահի հակառակորդները, հատկապես այս հարցում ակտիվություն ցուցաբերած «բերտերները» (անգլ.` ծնունդ բառից): Նրանք Օբամայի ծննդավայրի վերաբերյալ տարբեր եզրակացություններ էին անում: Պնդում էին, որ նա ծնվել է Քենիայում, Մեծ Բրիտանիայում կամ էլ Ինդոնեզիայում: Անմիտ լուրերի տարածումը կասեցնելու համար նախագահը վճռել է հրապարակել իր ծննդյան վկայականի տվյալները






Facebook
Tweet This
Email This Post
