Առաջին միջազգային բուժքույրական համագումարը` Երևանում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2011 11:08

Ապրիլի 27-ից 30-ը Երևանում ընթանում  է Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը` «Փոխակերպելով բուժքույրական առաջնորդությունը` վերափոխիր ինքդ քեզ, համակարգը և հանրությունը»կարգախոսով:

Համագումարին բացման խոսքով հանդես են եկել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Համագումարի մասնակիցներին ողջունել են նաև արտերկրից  ժամամած մասնագետները:

Այս նախաձեռնության նպատակն է քույրական գործի զարգացման հեռանկարների, բուժքույրերի համար հնարավոր մարտահրավերների ու դրանք հաղթահարելու ուղիների բացահայտումը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը, ինչպես նաև քույրական գործի առաջընթացի ապահովումը:

2010 թվականին «Էրեբունի» բժշկական պետական քոլեջի հաջող փորձի հիման վրա ստեղծվել է քույրական գործի կազմակերպիչների նոր, պրոֆեսիոնալ ասոցիացիա, որի հիմնական նպատակն է պաշտպանել բուժքույրերի շահերն ու իրավունքները, զարգացնել բուժքույրության առաջնորդության կարողությունները` աշխատելով բուժքույրության պրակտիկայի չափորոշիչների վրա, բարելավելով կրթական համակարգը:

Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան միավորում է ուժերը` Գլոբալ կրթության զարգացման ինստիտուտի, «Սիգմա Թետա Թաու» միջազգային պատվավոր միության և այլ առաջատար կազմակերպությունների հետ ևս մեկ անգամ բարձրացնելու բուժքույրության պրակտիկայի և կրթության մակարդակը:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply