Ալաբամայում փոթորկի հետևանքով 25 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 28, 2011 11:21

Ամերիկայի Ալաբամա նահանգում ուժեղ փոթորիկների ու տորնադոյի պատճառով զոհվել է 25 մարդ: AFP-ը հայտնում է, որ 2011-ի գարնանը  ԱՄՆ-ում  տորնադոյի հետևանքով զոհվել է 44 մարդ: Reuters-ն էլ իր հերթին հայտնում է, որ տարերային աղետի պատճառով   Ալաբամայի «Բրաունս Ֆերրի» ԱԷԿ-ի 3 ռեակտորների աշխատանքի ռեժիմը խախտվել է, որովհետև 11 էլեկտրահաղորդիչ է վնասվել ու ԱԷԿ-ում հոսանքի մատակարարումը դադարել է: Գործի են դրվել դիզելային գեներատորները, որոնցով ԱԷԿ-ի անվտանգության համակարգին հոսանք է մատակարարվել:

Դիտվել է 1077 անգամ:
Print Friendly

Leave a Reply