Դպրոցական գրադարաններում թարմացումներն ընթացքի մեջ են

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 28, 2011 10:34

Դպրոցական գրադարաններում թարմացումներ կատարվում են, եւ դրանք արվում են երկու հիմնական ծրագրերով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ ծրագրերից առաջինն ավագ դպրոցներում նոր գրականություն ձեռք բերելու լայնածավալ գործընթացն է, երկրորդը` էլեկտրոնային շտեմարանների ստեղծումը:

«Իհարկե, գրադարանն իր դասական իմաստով նույնպես պետք է պահպանվի, որովհետեւ գիրքը ֆիզիկական տեսքով նաեւ պետք է մնա` որպես ուսուցման աղբյուր, բայց զուգահեռ պետք է կիրառվեն տեխնոլոգիական նոր լուծումներ` էլեկտրոնային գրադարանների տեսքով»,- ասաց նախարարը` նկատելով, որ այս խնդիրը հիմնականում լուծում են ավագ դպրոցների համար, եւ իրականում, գրականության բազան վաղուց չի թարմացվել:

Այս առումով, Ա. Աշոտյանը չհերքեց գրադարանների կողմից բարձրաձայնվող այն խնդիրը, թե դպրոցական գրադարանները նոր ձեռքբերումներ չեն ունենում:Ա. Աշոտյանը հույս հայտնեց, որ միջոցները կհասնեն նաեւ գյուղական դպրոցներին:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply