Ավազակային հարձակում` ոստիկանության զորքերի 97 մլն դրամ աշխատավարձը տեղափոխող մեքենայի վրա
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 22:19
Երեւանում այսօր` ապրիլի 27-ին ժամը 14-ի սահմաններում զինված անձինք Ծարավ Աղբյուրի փողոցում ավազակային հարձակում են իրականացրել ոստիկանության զորքերի աշխատավարձ տեղափոխող ԳԱԶ-24 մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ծարավ Աղբյուրի փողոցում են գտնվում ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան աշխատակիցներ:
Ականատեսները հայտնել են, որ այդ ավտոմեքենան ոստիկանության զորքերի աշխատավարձը տեղափոխելիս է եղել: Ըստ ֆոտոլրագրողի, մեքենայում եղել է 97 միլիոն դրամ գումար: Ավազակները, հանդիպելով ոստիկանության զորքերի ծառայողների դիմադրությանը, դիմել են փախուստի:
Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Գագիկ Ավետիսյանը, Երեւան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, Նոր-Նորքի ոստիկանության բաժնի պետ, ոստիկանության գնդապետՄուշեղ Օհանյանը:
Այստեղ են նաեւ ոստիկանութան փորձաքրեագետները, ովքեր դեպքի վայրում քննչական-փորձարարական աշխատանքներ են կատարում:
Արդեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Հայաստանի քր.օր.-ի 175 հոդվածի հատկանիշներով (Ավազակային հարձակում):






Facebook
Tweet This
Email This Post
