«Միկան» և «Շիրակը» եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2011 22:08

Մայիսի 11-ին Երևանի «Հանրապետական» կայանալիք ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն Երևանի «Միկան» և Գյումրիի «Շիրակը»:  Այսօր կայացած կիսաեզրափակիչ պատասխան խաղում  Երևանի «Ուլիսը» սեփական հարկի տակ  0:2 հաշվով զիջեց  «Շիրակին»: Մրցակիցների առաջին հանդիպումը ավարտվել էր «Ուլիսի» հաղթանակով` 1:0: 31-րդ րոպեին շիրակցի Հովհաննես Գրիգորյանը գրավեց «Ուլիսի» դարպասը` 1:0: Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 1:1: Իսկ  լրացուցիչ խաղաժամանակի 8-րդ րոպեին շիրակցի Մկրտիչ Նալբանդյանը երկրորդ անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը` 2:0: Այսպիսով, 12-ամյա ընդմիջումից հետո «Շիրակը» կրկին կխաղա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում:

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply