Դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Հունգարիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2011 20:43

Ապրիլի 26-ին Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերն ընդունեց Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանին: Զրույցը հիմնականում նվիրված էր մայիսի կեսերին տեղի ունենալիք Հունգարիայի ԱԺ նախագահի առաջին պաշտոնական այցին Հայաստանի Հանրապետություն և միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը:

Կողմերը բարձր գնահատական տվեցին հայ-հունգարական հարաբերությունների ակտիվ դինամիկային, կարևորեցին համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:

Բուդապեշտ իր այցի ընթացքում Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ նաև խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միհայ Բալլայի, Հունգարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպպերի և խմբի մի շարք անդամների հետ:

Դեսպան Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ նաեւ Հունգարիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ:

Դիտվել է 1210 անգամ:
Print Friendly

Leave a Reply