Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2011 17:20

Ապրիլի 28-ին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի (Štefan Füle) գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսված են հանձնակատարի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Հայաստան-ԵՄ համագործակցության առնչվող հարցերի լայն շրջանակ:

Դիտվել է 1173 անգամ:
Print Friendly

Leave a Reply