Գլխավոր քարտուղարի զեկույցը Չերնոբիլյան աղետի 25-րդ տարելիցի կապակցությամբ Նյու Յորք, 26 ապրիլի 2011

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2011 17:30

Չերնոբիլյան աղետի` պատմության մեջ ամենակործանարար միջուկային աղետի 25-րդ տարելիցի օրը մենք հիշում ենք հրշեջների և փրկարարների հերոսությունը, միլիոնավոր մարդկանց ծանր դրությունը, մարդիկ ովքեր տարհանվել էին ախտահարված տարածքներից  կամ դեռ ապրում են Բելառուսի, Ռուսաստանի դաշնության և Ուկրաինայի ախտահարված տարածքներում: Նրանց զոհողությունն ու  տառապանքները չպետք է մոռացվեն:

ՄԱԿ-ը պարտավորվել է ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ այս խնդրին: Մենք կշարունակենք ակտիվ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի Չերնոբիլյան գործողությունների ծրագրին` գլխավոր անսամբլեայի 2006-2016թթ. «Վերականգնման տասնամյակ» և «Կայուն զարգացում» ծրագրերի համաձայն:  Եվս մեկ անգամ կոչ եմ անում միջազգային հանրությանը աջակցել Չերնոբիլյան աղետից տուժած բոլոր տարածքների լիակատար վերականգնմանը: Գիտականորեն ապացուցված է, որ այս տարածքներում հնարավոր է նորմալ կյանք վարել, սակայն դրա համար ներդրումներ և աշխատատեղեր են անհրաժեշտ:

Անցած շաբաթ Չերնոբիլ կատարած իմ այցի ժամանակ ես անձամբ ականատես եղա այդ ավերումներին, մի ազդեցիկ տեսարան, որը արտացոլում էր աղետի հետևանքները, կորսված կամ խեղված կյանքերն, անցած և գալիք սերունդներին սպառնացող հիվանդությունների և շրջակա միջավայրի վրա վնասների դաժան իրականությունը:

Իմ կատարած այս լուրջ ու կարևոր այցի ժամանակ, սակայն, ես հույսի նշաններ էլ տեսա:  «Ապաստարան Չերնոբիլի համար» դոնորների համաժողովին ներկա երկրները մեծ ներդրում են ունեցել այս գործում: Հուսով եմ, որ Ուկրաինայի կառավարությունը և աջակից հանրությունը 2015 թ. կարող են նշել առավել ապահով և շրջակա միջավայրի առումով բարենպաստ պաշտպանիչ պատյանի ստեղծումը:

Ավելին,  ես գոհ եմ, որ Կիևի միջուկային էներգիայի ապահով և նորարարական օգտագործման հարցերով գագաթաժողովը կարևորում է համաշխարհային միջուկային էներգիայի ապահովության ռեժիմի վերագնահատման անհրաժեշտությունը: Այդ աշխատանքների հրատապությունը առավել ընդգծեց Ֆուկուշիմայի ատոմակայանում վերջերս տեղի ունեցած վթարը, որը միջուկային ապահովության խնդիրը միջազգային օրակարգի առաջնային հարց դարձրեց :

Մեր օրերում, երբ կլիմայական փոփոխության բացասական արդյունքները և միջուկային էներգիայի վնասակարությունը միտված են աճելու, միջուկային էներգիայի խաղաղ և առավելագույնս անվտանգ օգտագործման  հարցերի համաշխարհային լուրջ քննարկումները մեծ կարևորություն են ստանում: Նույն ոգով ես Կիևի գագաթաժողովում ներկայացրեցի գործողության հինգ առաջարկ` ուղղված համաշխարհային միջուկային անվտանգության ռեժիմի ուժեղացմանը:

Այս կարևոր տարելիցի օրը եկեք վճռենք ցրել Չերնոբիլի գլխավերևում կուտակված ամպերը և առավել բարեկեցիկ ապագա ապահովենք դրա ստվերում այսքան երկար ապրած մարդկանց համար: Ապագայում էլ մենք կշարունակենք մեր տևական ավանդն ունենալ միջուկային էներգիայի անվտանգության հարցում:

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply