Տաթև Աբրահամյանը` եզրափակչում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | ապրիլի 27, 2011 14:34

Սենթ Լուիս քաղաքում անցկացվող ԱՄՆ-ի շախմատի առաջնության կիսաեզրափակիչում ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը 3:1 հաշվով պարտության մատնեց գրոսմայստեր Քամիլա Բագինսկայտեին և դուրս եկավ եզրափակիչ: Հիմնական երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար էր` 1:1, բայց Աբրահամյանին հաջողվեց շահել լրացուցիչ երկու հանդիպումները: Ապա Տաթևը առաջին պարտիայում ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Աննա Զատոնսկիխի հետ: Այսօր կկայանա մրցակցուհիների երկրորդ պարտիան:

Դիտվել է 1018 անգամ:

Leave a Reply