Անհաջող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2011 13:58

Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկության ֆուտբոլի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են մինչև 17 տարեկանների հավաքականները, անհաջող սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները: Վրաստանի թիմի հետ հանդիպումը ավարտվեց մեր թիմի պարտությամբ` 3:5 հաշվով:
4-րդ րոպեին Վարդան Բակալյանը դիպուկ հարվածով առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Այնուհետև վրաց ֆուտբոլիստները հինգ անգամ գրավեցին մերոնց դարպասը` 22-րդ, 32-րդ, 46-րդ, 52-րդ և 55-րդ րոպեներին: Մեր թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը: Աչքի ընկան Էդգար Արուտյունյանը 61-րդ և Համլետ Ասոյանը` 75-րոպեներին:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հանգրվանել է մրցաշարի 1-ին խմբում, որտեղ ընդգրկված են նաև Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները: Այս թիմերի միջև կայացած հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ ուկրաինացիների:

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply