ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2011 13:58

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը և Յուրի Զուբակովը գոհունակությամբ են արձանագրել, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply