Քադաֆին բանագնացներ է ուղարկել Վենեսուելա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2011 13:14

Մուամար Քադաֆին Վենեսուելա է ուղարկել իր կոմնակիցներից կազմված բանագնացների խումբ` լիբիական ճգնաժամի լուծման հարցով: Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը կողմ է արտահայտվել  Լիբիայի հետ բանակցություններին և Քադաֆիի վարչակարգին: Ավելի վաղ Չավեսն արդեն առաջարկել էր իր օգնությունը, սակայն նախաձեռնությունը մերժվել էր Քադաֆիի որդու կողմից:  Նա գտնում է, որ կոալիցիոն ուժերի  գործողություններն անպատշաճ են և լիբիական նավթը վերահսկելու նպատակ են հետապնդում: Ավելի վաղ Քադաֆիին առաջարկվել էր փախչել Կարակաս, սակայն, ինքը` Քադաֆին հերքել է այդ տեղեկությունները: Վենեսուելայից բացի, Քադաֆիի վարչակարգին  կողմ են  նաև Նիկարագուան և Ուգանդան: Վերջինը  Քադաֆիին իսկապես էլ  իր երկրում ապաստանելու պաշտոնական առաջարկ է արել:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply