Ստեփանավանում 2 մեքենաներ են բախվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 13:21
Ապրիլի 26-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 14.00-ի սահմաններում 49-ամյա Անդրանիկ Մ.-ի վարած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել է 23-ամյա Արթուր Թ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
