ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլն դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | April 27, 2011 13:08

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից ապրիլի 11-22-ն ընկած ժամանակահատվածում ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաեւ տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ ԲՊՏ կողմից կայացվել է 860 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 17որոշում եւ հաշվարկվել է 63 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, բուսական աշխարհի պահպանության ոլորտում Լոռու ՏԲ կողմից ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 9 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում Սյունիքի ՏԲ-ի աշխատակիցների կողմից արձանագրվել է ապօրինի որսի 2 դեպք:

Ոստիկանության Կապանի բաժնից ստացված նյութերի հիման վրա իրականացված քննության արդյունքում 2 ֆիզիկական անձինք ենթարկվել են վարչական տույժի` ընդհանուր 80 հազար դրամ գումարի չափով: Շիրակի ՏԲ-ի աշխատակիցների կողմից կենսառեսուրսների պահպանման ուղղությամբ կատարված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է 1 դեպք ,որով 1 ֆիզիկական անձի նկատմամբ նշանակվել է 50 հազար դրամ տուգանք եւ հաշվարկվել 54 հազար դրամ վնասի հատուցման գումար: Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար Լոռու ՏԲ կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի 1 վարչական որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում Շիրակի ՏԲ կողմից կատարված ստուգայցերով արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանք: Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Լոռու ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, Վայոց Ձորի ՏԲ-ի կողմից` 3 տնտեսվարողի նկատմամբ` յուրաքանչյուրը 50 հազար դրամ գումարի չափով, Արմավիրի ՏԲ -ի կողմից` 1 տնտեսվարողի նկատմամբ` 50 հազար դրամ գումարի չափով, Արարատի ՏԲ-ի կողմից` 2 տնտեսվարողի նկատմամբ` ընդհանուր 100 հազար դրամ գումարի չափով:

Իսկ Շիրակի ՏԲ-ի կողմից 4 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50 հազարական դրամ տուգանք: Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1մլն 45հազար դրամ գումար:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply