Հանդբոլի միջազգային մրցաշարեր Վանաձորում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 27, 2011 13:09

Հանդբոլի Լոռու մարզի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Վանաձորում անցկացվեցին մինչև 17 տարեկան և մինչև 14 տարեկան պատանիների միջազգային մրցաշարերեր: Հարաբերությունները որոշեցին Վրաստանի և Հայաստանի երկուական թիմեր: Ֆինանսական դժվարությունների պատճառով,  մրցումներին չմասնակցեցեին Երևանի հավաքականները:

Մինչև 17 տարեկանների մրցաշարում, բոլոր հանդիպումները հաղթանակով ավարտելով, ուժեղագույն ճանաչվեցին Թբիլիսիի հավաքականի (6 միավոր) խաղացողները: Նրանց հաջորդեցին Վանաձորի (4), Բաթումի (2), Ալավերդիի (0) ներկայացուցիչները:

Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում ևս հաջողությունն ուղեկից էր թբիլիսցիներին` 6 միավոր: Ապա տեղեր զբաղեցրին Ալավերդիի (4), Վանաձորի (2), Բաթումի (0) հավաքականները: Ահա, թե ինչպիսի արդյունքներ գրանցվեցին հանդիպումներում.

17 տարեկաններ

Թբիլիսի-Վանաձոր` 35:21

Թբիլիսի-Ալավերդի` 35:16

Թբիլիսի-Բաթումի` 30:14

Բաթումի-Վանաձոր` 22:30

Բաթումի-Ալավերդի` 27:16

Ալավերդի-Վանձոր`30:15

14 տարեկաններ

Թբիլիսի-Ալավերդի` 30:17

Թբիլիսի-Վանաձոր` 32:20

Թբիլիսի-Բաթումի` 34:15

Ալավերդի-Վանաձոր` 27:20

Ալավերդի-Բաթումի` 22:14

Վանաձոր-Բաթումի` 18:11

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply