Վաղարշյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում 1-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 27, 2011 12:44

Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ապրիլի 25-ին, ժամը 12.00-ին, Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իր 1-ամյա որդուն` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է նախաքննություն:

Ապրիլի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.30-ին 61-ամյա Խաչիկ Ս.-ն «Հոնդա»  մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 31-ամյա Մարիամ Պ.-ին և 27-ամյա Ռուզաննա Կ.-ին և նրանց տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply