Քննարկել են 2011-ին 1-ին եռամսյակում ԼՂՀ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 27, 2011 11:15

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ:

Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները:

Նախագահը կարեւորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից հաղորդում են, որ խորհրդակցությանը մասնակցել են  վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply