Առաջարկվել է խորվաթյան կղզին վերանվանել Ֆեյսբուք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 27, 2011 10:42

Խորվաթյան կղզիներից մեկը կարող  է վերանվանեն սոցիալական Facebook ցանցի պատվին: Գաղափարը Խվարի քաղաքապետ Պյերնո Բեբիչին է պատկանում: Նա արդեն նամակ է ուղարկել սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ  Ցուկերբերգին` կղզին ցանցի պատվին անվանելու հնարավորության մասին: Բացի այդ, քաղաքապետը Ցուկերբերգին առաջարկել է  ամռանը հյուրընկալվել Խվարում, որը համարվում է Ադրիատիկի ամենաարևոտ կղզին: Համաձայնության դեպքում, Պակլենի շղթայի Վելի Վոդնյակ կղզին, որի վրա փարոս կա, կվերանվանվի: Խվարի քաղաքապետը հույս է հայտնում, որ   այդպիսով այն մեծ քանակությամբ հյուրերի կգրավի` կվերածվելով նոր տեսարժան վայրի: Croatian Times-ը հայտնում է, որ Խորվաթիայի 30%-ը Facebook- օգտատեր է:

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply