Եգիպտոսում պայթեցրել են գազի պահեստարանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 27, 2011 10:16
Եգիպտական գազի ալ-Սաբիլ պահեստարանում, որը տեղակայված է Իսրայելի սահմանամերձ հատվածում, պայթյուն է եղել: Պայթյունի ու դրան հաջորդած հրդեհի պատճառով փակվել են գազատարները, որոնցով Եգիպտոսը գազ էր արտահանում Իսրայել ու Հորդանան: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան: Associated Press գործակալությունը հայտնում է, որ պահեստարանը հարձակման է ենթարկվել նշվում է նաև, որ 2011-ի մարտին արդեն մեկ անգամ զինված մարդիկ փորձել են պայթեցնել նույն պահեստարանը, սակայն պայթուցիչը չի աշխատել:






Facebook
Tweet This
Email This Post
